Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած ուժեղ աջակցությունը 44-օրյա պատերազմի
ընթացքում թույլ տվեց ոչ միայն «ազատագրել» «Ադրբեջանի պատմական հողերը» հայկական «օկուպացիայից»,
այլև մեր երկրի խղճից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը,
երբ Անկարան խորհրդային իշխանություններին հանձնեց ադրբեջանցի եղբայրների խմբին,
որոնց անմիջապես գնդակահարեցին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Թուրքիայի նախագահը 176 ադրբեջանցիների գնդակահարությունն
անվանել է ողբերգություն, որի մեղավորն այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր։
«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում
է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանին աջակցելու շնորհիվ վերջ
դրվեց Ղարաբաղի 30-ամյա հայկական «օկուպացիային», և թուրք ժողովուրդն ազատվեց
Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի
կրկնություն»,- ընդգծել է նա։